Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Լավագույնն Արթուր Ալեքսանյանն է

Լավագույնն Արթուր Ալեքսանյանն է
23.12.2015 | 21:20

Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան հրապարակել է հանրապետության լավագույն տասը մարզիկների ընտրության արդյունքները: Առաջին հորիզոնականում հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն է` աշխարհի մեր չեմպիոնը, ով ոճի բոլոր ըմբիշների համաշխարհային դասակարգման աղյուսակում, անկախ ներկայացրած քաշային կարգից, աշխարհում լավագույնն է: Ավելորդ չհամարենք ասել, որ նա, եթե Աստծո զորությամբ ամեն ինչ լավ լինի, կա և մնում է առաջիկա օլիմպիական խաղերի մեր թիվ մեկ ոսկե հույսը: Ի դեպ, մեր հրաշք դյուցազնը երկրորդ տարին անընդմեջ է լավագույնը ճանաչվում:
Դասակարգման աղյուսակում Արթուրին հաջորդում է նույնպես ըմբիշ ¥նույնպես հունահռոմեական ոճի¤, Եվրոպական առաջին մարզական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը, ով միավորների չնչին քանակով է առաջ սպորտային մարմնամարզիկ Հարություն Մերդինյանից: Լավագույն եռյակին հաջորդում են ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը, մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը, թաեքվոնդոիստ Արման Երեմյանը, սամբիստ Տիգրան Կիրակոսյանը, բռնցքամարտիկ Արամ Ավագյանը, ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանն ու Սմբատ Մարգարյանը: Լրագրողները նշել են նաև Արթուր Դավթյանի (սպորտային մարմնամարզություն), Լևոն Արոնյանի (շախմատ), Հենրիխ Մխիթարյանի ¥ֆուտբոլ¤ անունները:
Լավագույն թիմ է ճանաչվել շախմատի տղամարդկանց ազգային հավաքականը:
Ասենք նաև, որ «Իրատեսը»-ը քվեարկությանը չի մասնակցել ու մասնակցում ոչ նրա համար, որ իր բացառիկությանն է հավատում, այլ իրեն դուրս է դիտում հերթապահ, անդեմ կառույցներից: Ի մասնավորի, այս տարիներին հայաստանյան մարզական կյանքի այս կամ այն հիմնախնդրի վերաբերյալ մենք այդպես էլ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի ստորագրությամբ քիչ թե շատ դիրքորոշում արտահայտող ոչ մի հրապարակում չենք տեսել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 913

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ